Հայերը գրեթե չեն կարողանում հանգստանալ։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողներին ասել է հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է հատկապես կանանց։ Նրանք հանգստյան օրերին աշխատում են ավելի շատ, քան մյուս օրերին։ Հոգեբանը նշեց, որ հանգստանալու մշակույթը հայերի մոտ զարգացած չէ։ «Պետք է ուրախանալ փոքր բաներից։ Մեր ակնկալիքները պետք է համապատասխանեն իրական հնարավորություններին։ Իհարկե, պետք է կտրվել իրականությունից, բայց ոչ այդքան։ Նոր տարվա հետ մենք մեծ ակնկալիքներ ենք կապում, եւ երբ դրանք չեն արդարանում, մարդիկ դեպրեսիայի մեջ են ընկնում»,– ասաց հոգեբանը։




























