Հայաստանում այս տարի նույնպես, ինչպես միշտ, ամանորյա գնումները թողեցին նախատոնական վերջին օրերին: Հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ ղեկավար Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ որոշ ապրանքներ կարող էին նախապես գնել, երբ գները չէին թանկացել: Բայց շատերն ամեն ինչ թողեցին վերջին շաբաթվան եւ հարկադրված ավելի վճարեցին: Ամանորյա տոներից հետո, սակայն, գները սովորականի պես նվազեցին. բանանի մեկ կիլոգրամը, օրինակ, 650-700 դրամ արժե:
«Առեւտրականները նույնպես հասկանում են, որ տոներից հետո ոչ ոք տոնական ապրանք չի գնի: Այդ պատճառով տոնից տոն շահույթ են ապահովում»,- նշեց Չիլինգարյանը: Մտահոգություն է առաջացնում այն, որ բարձրացնում են գրեթե ամեն ինչի գինը: Արդյունքում Էկվադորից ներկրվող բանանն ու հարեւան Վրաստանից ներմուծվող մանդարինը գրեթե նույն գինն ունեն:





























