2016 թվականի դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է մրգերի գների աճ, հատկապես տեղական մրգերի: Այս մասին հունվարի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային վիճակագրական վարչության ծառայության պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերին խնձորի գինը աճել է 11,8 տոկոսով: «Խաղողի գինն աճել է 17 տոկոսով, արքայանարինջինը՝ 26 տոկոսով: 2016 թվականին աճել են մրգերի, շաքարի եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների գները»,- հավելեց Մարտիրոսյանը:




























