Ֆինանսների նախարարությունը պարզաբանել է մամուլում տեղ գտած հրապարակումները, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի կողմից տարեվերջյան ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշները եւ դրա վերաբերյալ մեկնաբանությունները կասկածի տակ են դրվել:
Ֆիննախի պարզաբանման մեջ ասվում է.
«Ֆինանսների նախարարի կողմից հնչեցրած տնտեսական ակտիվության եւ տնտեսական զարգացումների ցուցանիշների համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՎԾ պաշտոնական հրապարակումները. այսպես՝ նշվել է, որ գյուղատնտեսության թողարկման ծավալները 2016 թվականի օգոստոսին գրանցել են 9.8 % աճ (օգոստոսը՝ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ), այնուհետեւ դիտվել են կտրուկ անկումներ. սեպտեմբերը՝ սեպտեմբերի նկատմամբ շուրջ 20 % անկում, հոկտեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ շուրջ 30 % անկում (տես՝ http://armstat.am/file/doc/99501058.pdf): Ընդ որում նշված միտումների պարագայում նկատվել են նաեւ գյուղմթերք արտադրողների իրացման գների անկումներ:
Այսպիսի զարգացումը, եթե պայմանավորված լիներ բացառապես տնտեսական գործոններով, ապա, հաշվի առնելով գյուղատնտեսության ճյուղի մրցակցային վիճակը եւ դա հավաստող նախորդ տարիների օրինաչափությունները, պետք է, որ ականատեսը լինեինք ճյուղի թողարկման գների հակառակ միտմանը՝ աճին:
Սակայն, գյուղատնտեսության ճյուղում հունվար-նոյեմբեր ամիսներին -6,2 % անկման պարագայում դիտվել է նաեւ ճյուղի իրացման գների ինդեքսի -2 % անկում (տես` http://armstat.am/file/article/sv_11_16a_130.pdf), որի համար էլ տնտեսագիտական՝ այդ թվում նաեւ սեզոնի տեղաշարժով պայմանավորված հիմնավորվածություն հնարավոր չէ ներկայացնել:
Ստորեւ ներկայացնում ենք գյուղատնտեսության թողարկման իրական աճի իրացման գների ցուցանիշները 2012-2015թթ համար եւ 2016 թվականի ամիսների համար (հիմքը՝ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալները):
.png)






























