Ղրիմի թերակղզում հունվարի 14-ին մարտական հերթապահություն է սկսելու Ս–400 «Տրիումֆ» զենիթահրթիռային գունդը, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Հարավային ռազմական օկրուգի ՌՕՈՒ եւ ՀՕՊ 4-րդ բանակի զենիթահրթիռային գնդում հունվարի 14-ին մարտական հերթապահություն է սկսում հրամանատարական կետն ու Ս–400 «Տրիումֆ» դիվիզիոնը»,– ասել են մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ Ս–400 «Տրիումֆ» ժամանակակից ՀՕՊ–ը 2016-ին համալրել էր Սեւաստոպոլ–Թեոդոսիայի զենիթահրթիռային գվարդիական սպառազինության կազմը։





























