Հունվարի 12-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 44-ամյա Հենզել Ղ.-ն կամովին ներկայացրել է 7.62 մմ տրամաչափի՝ 18, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 26 փամփուշտ եւ ինքնաձիգի դատարկ փամփշտակալ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտարարել է, որ զինամթերքը հայտնաբերել է նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, տան նկուղի իրերը վերադասավորելիս, եւ որ հայտնաբերածը պատկանել է 1991 թ. Նոյեմբերյանի շրջանում մարտական գործողությունների ժամանակ զոհված իր ընկերոջը: