Մոսկվան չի պատրաստվում վերադառնալ «մեծ ութնյակի» ձեւաչափին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ թեման որեւէ կերպ չի քննարկվում Մոսկվայում»,- ասել է Պեսկովը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վստահություն էր հայտնել, որ «ութնյակի» եւ «յոթնյակի» ձեւաչափերը հաջողությամբ փոխարինվել են «G20»-ով:





























