Այսօր՝ հունվարի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են իրականացվել Հարկադիր կատարման ծառայությունում:

ԴԱՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծառայության Իրավաբանական բաժնի պետ, արդարադատության կապիտանԱրմեն Ազիզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝իր դիմումի համաձայն:

Արմեն Հարությունյանի հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Մկրտչյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Մեկ այլ հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության ավագլեյտենանտ Դավիթ Հոբոսյանընշանակվել էնույն բաժնի պետի տեղակալի պաշտոնին: