Հրազդանի միկորշրջանի թաղամասի տներից մեկում այսօր՝ հունվարի 13-ին, հայտնաբերվել է  71-ամյա տանտիրոջ դին։  NEWS.am-ին հայտնի է դարձել, որ տարեց թոշակառուն օրեր շարունակ չի արձագանքել դռան թակոցներին, ինչից հետո ծանոթները ահազանգել են պատկան մարմիններին։  Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։