ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 13-ին մեկ տարով երկարացրել է 2014-ի մարտին Ղրիմի ու Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Խոսքը ԱՄՆ նախագահի 13660 հրամանի գործողության երկարացման մասին է, որը արձակվել էր 2014-ի մարտին, իսկ հետո համալրվել այլ հրամաններով, որոնք ընդլայնել էին Ռուսաստանի ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների դեմ պատժամիջոցները։
«Այս հրամանի պատճառ դարձած գործողությունները ու քաղաքականությունը շարունակում են մնալ անտառոց ու արտակարգ սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»,- ասվում է Օբամայի կարգադրության մեջ։





























