Նորք Մարաշ սրտաբանական բժշկական կենտրոնի դրամարկղից գողություն է կատարվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 13-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են սրտաբանական կենտրոնի դրամարկղի ապակին, ներս մտել ու հափշտակել գումար:

Նրանք հափշտակել են մի քանի տասնյակ հազար դրամ, որից հետ դիմել են փախուստի: Դեպքից մի փոքր անց են աշխատակիցները նկատել, որ դրամարկղի ապակին տեղահանված է եւ դիմել են իրավապահներին: Դրամարկղը գտնվում է կենտրոնի առաջին հարկում:

Դեռեւս հայտնի չէ` ովքեր են հանցագործները: NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: Նշված դեպքով կատարվում է քննություն: