Միջազգային հումանիտար կազմակերպությունները հումանիտար օգնություն չեն ցուցաբերում Հալեպի ազատագրված տարածքների բնակիչներին, իսկ կենտրոնական արեւմտյան լրատվամիջոցները «մոռացել են» քաղաքի բնակչության մասին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հալեպի ազատագրումից արդեն մեկ ամիս է անցել։ Սակայն միջազգային կազմակերպությունները իրական օգնություն չեն ցուցաբերում խաղաղ բնակչությանը։ Առայժմ հիմնական օգնությունը Հալեպի բնակիչները ստանում են Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից, ԿԽՄԿ-ից ու Կարմիր կիսալուսնի սիրիական միությունից»։,- ասել է գեներալ մայորը։

«Ստեղծվում է տպավորություն, որ շատ միջազգային կազմակերպություններ, որոնք իբրեւ ձգտում էին հումանիտար օգնություն հասցնել պաշարված Հալեպին, քաղաքի ազատագրումից հետո կորցրել են Հալեպի հանդեպ հետաքրքրությունը ու բնակիչներին օգնելու ցանկությունը»,- ասել է Կոնաշենկովը։