Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 13, խարդախության 8, ավտոմեքենա փախցնելու 2, յուրացման եւ խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: