Հունվարի 17-ին, ժամը 15.40-ին, Երևանի Նալբանդյան թիվ 50 հասցեի «ԳԱԶ-32021» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել և վրաերթի ենթարկել վարորդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մնացել է ավտոմեքենայի ու պատի միջև՝ ստանալով մարմնական վնասվածքներ:

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: