Համապատասխան ազդակներ կան, որ ամենակարեւոր պահին ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցներն իրենց չեն պահի դաշնակցի պես: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում ռազմաքաղաքական անվտանգության ապահովման այլընտրանք փնտրելու անհրաժեշտությանը՝ Փաշինյանն ասաց. «Այո, մենք տեսնում ենք, որ այդ նույն ՀԱՊԿ-ում առնվազն 2 անդամ պետության հարաբերությունները Ադրբեջանի հետ ավելի լավ են, քան Հայաստանի: Եվ հիմքեր կան կարծել, որ ամենակարեւոր պահին ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցներն իրենց չեն պահի դաշնակցի պես»:





























