ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,  Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ բուք է:

Բաղրամյանի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 50-100 մ:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: