Ադրբեջանական գաղութում բանտարկյալները խռովություն են բարձրացրել:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ բանտարկյալների հետ հանդիպման եկած հարազատները բանտում զինվորականների են տեսել: Դիմակավորված անձինք նաեւ մի խումբ բանտարկյալների են դուրս բերել եւ մեքենաներ նստեցնելով՝ տարել անհայտ ուղղությամբ:

Բանտարկյալները բողոքել են բանտի տարածքում գների բարձրացման եւ վատ սննդի դեմ: Քրեակատարողական ծառայությունում, սակայն, հերքել են խռովության մասին լուրը: