Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը պահանջում է փետրվարի 8-ին՝ գարնանային նստաշրջանի հենց առաջին օրը, «Գազպրոմի» թեմայով քաղաքական բանավեճեր անցկացնել, փոխանցում է «Գրուզիա-օնլայն»-ը:
Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչներից Սերգո Ռատիանին լրագրողներին հայտնել է, որ համապատասխան հայտարարությունը խորհրդարանում կգրանցվի այսօր:
«Երբ ուրբաթ խորհրդարան չեկավ Կախա Կալաձեն, մենք «Գազպրոմի» թեմայով քաղաքական բանավեճերի անցկացում ենք պահանջել, որպեսզի մեծամասնությունը պատասխանի այն հարցերին, թե ինչու են իշխանությունները ստորագրել հակապետական համաձայնագիրը: «Գազպրոմի» թեման հասարակության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել Ռատիանին:
Հայաստան Ռուսաստանից գազի տարանցման համար վրացական կողմը «Գազպրոմից» գազի բաց թողած ընդհանուր ծավալի 10 տոկոսը կստանա: Այս ամիս հայտնի է դարձել, որ վրացական կողմը համաձայնել է գազի տարանցման դիմաց վճարման «Գազպրոմ-էքսպորտի» առաջարկին: Խոսքը դրամական վճարման մասին է: Նոր համաձայնագիրը երկու տարի ժամկետով է եւ նախատեսում է, որ առաջին տարում մասնակի կմնա հումքով վճարելու ձեւը, սակայն հաջորդ տարվանից կշարունակվի դրամական հաշվարկը:




























