Աշխարհի ամենամաքուր չհղկված օպալը կամ ծիածանաքարը՝  «Ավստրալիայի կրակը» ցուցադրության է հանվել Ադելաիդայի թանգարանում, հաղորդում է BBC–ն։

1949 թվականին հայտնաբերված այս քարը շատ հազվադեպ է դուրս բերվում հատուկ սեյֆից։  998 գրամ քաշ ունեցող բազմագույն այս քարը գնահատվում է մոտ 680 հազար դոլար։