Չինաստանի Սյանգան վարչական շրջանի մասնագետները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների չպայթած ռումբ են հայտնաբերել, փոխանցում է «Սինհուա»-ն:

Ռումբը հայտնաբերվել է Սյանգանի համալսարանի մոտ՝ կառույցներից մեկում: Նախնական տեղեկություններով՝ մոտ 227 կգ քաշով ռումբը պատերազմի տարիներին ենթադրաբար նետվել է ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից

Քաղաքային ոստիկանությունը կարծում է, որ ռումբը մեծ վտանգ է ներկայացնում եւ վնասազերծման համար անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ:

Ավտոճանապարհերին երթեւեկությունն արգելվել է ռումբի հայտնաբերման վայրից մի քանի 100 մետր շառավղով: Կառույցում աշխատողները եւ մոտակա տների բնակիչները տարհանվել են: