Transparency International (TI) միջազգային հասարակական կազմակերպությունը հայտարարել է աշխարհում կոռուպցիայի աճի մասին եւ դրա մեջ մեղադրել է նաեւ պոպուլիստ քաղաքական գործիչներին՝ որպես օրինակ բերելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենին: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կազմակերպության կայքում:
TI-ը հրապարակել է ամենամյա «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը», որում Ռուսաստանը 176-ից 131-րդ տեղում է: Ռուսաստանի թվային ինդեքսը 29 է, որը 5 տարիների ընթացքում, փաստորեն, չի փոխվում:
Ռուսաստանի հետ 131-րդ տեղը կիսում են Իրանը, Ղազախստանը, Նեպալը եւ Ուկրաինան:
TI-ի կարծիքով՝ պոպուլիզմին դիմող քաղաքական գործիչները իրենց ելույթներում հաճախ սահման են անցկացնում «կոռումպացված էլիտայի» եւ աշխատավոր դասի մարգինալացման միջեւ: Մինչդեռ պարզվել է, որ իրականում ոչ մի խոսք չի գնում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: TI-ը մասնավորապես նշել է, որ Թրամփը մտադիր է հրաժարվել հակակոռուպցիոն որոշ օրենքներից:




























