Լիտվա են ժամանել բելգիացի առաջին զինվորականները, որոնք պետք է ծառայեն ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակում, հայտնում է Delfi-ն:
Լիտվայի բանակի հասարակայնության հետ կապերի ծառայության ներկայացուցիչ Անդրյուս Դիլդան նշել է, որ զինվորականները ժամանել են Պալանգայի օդանավակայանից, իսկ տեխնիկան լաստանավով է բերվել:
Նրա խոսքով՝ Լիտվա է ժամանել լոգիստիկայի ռազմական վաշտերի մոտ 30 զիվորական, եւս մի քանի տասնյակ զինվորականներ կժամանեն հունվարի 26-ին:
Բելգիացի զինվորականները կծառայեն ՆԱՏՕ-ի գումարտակում՝ Գերմանիայի հրամանատարությամբ: Գերմանացի առաջին զինվորականները՝ ներառյալ գումարտակի հրամանատարը պետք է երկուշաբթի ժամանեին, սակայն եղանակային պայմանների պատճառով չվերթը հետաձգվել է: Չի հաղորդվում, թե հաջորդ չվերթը երբ կլինի:




























