ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի ղեկավար գեներալ–մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկը հայտնել է, որ իրենց հաջողվել է պարզել Հայաստանում իշխանության մարմինների օբյեկտները պայթեցնելու սպառնալիք տարածած ռուսաստանցու ինքնությունը։

«Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի հետ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ պարզվել է ռուսաստանցու ինքնությունը, որը բազմիցս կեղծ տեղեկություններ էր հայտնել ահաբեկչությունների մասին։ Մասնավորապես, նա սպառնացել էր պայթեցնել Լառնակայի օդանավակայանը, Հայաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի իշխանական մարմինների օբյեկտները»,– ասել է Պրոկոպչուկը «Ինտերֆաքս»–ին։

Նրա խոսքով՝ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ «Ահաբեկչական ակտի մասին  կեղծ դիմում» հոդվածով։