Ինչո՞ւ կրեատիվություն չկա այն ժամանակ, երբ մենք դրա կարիքն ամենից շատ ունենք: Չէ՞ որ երբեմն խնդիրն անհնար է լուծել առանց ստեղծագործական մոտեցման: Planet-today-ի փոխանցմամբ՝ գիտնականները մարդու ստեղծագործական հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն են կատարել:

Յելի համալսարանի հոգեբանների խոսքով՝ պարզվել է, որ մտատրամադրվածությունը ընդհանրապես կարող է ազդել արժեքավորը նորովի տեսնելու ընդունակության վրա, եւ մասնավորապես՝ պատասխանատվության բեռը բացասաբար է ազդում կրեատիվության վրա:

Հետազոտության մասնակիցներին առաջարկվել է հիմնավորել «յուրաքանչյուր խնդիր ունի մեկ ամենալավ լուծում» կամ «յուրաքանչյուր խնդիր մի քանի լուծումներ ունի» պնդումները: Պարզվել է, որ երբ ուսանողները շփոթվել են «լավագույն ուծում» գտնելու գաղափարից, «ստեղծագործական» բառը կապել են «նողկանքին» նման բառերի հետ, ինչը բացասաբար է ազդել ստեղծագործական գաղափարի որոնման գործընթացի վրա: «Մի քանի որոշումների» մասին մտածելիս նման բան չի նկատվել:

Այս հետազոտությամբ ապացուցվել է, որ պատասխանատվության բեռը բացասաբար է ազդում մտավոր պաշարների վրա: Լավագույն լուծում որոնելիս մարդու համար խնդիրներ են ծագում՝ ելնելով այն դրույթից, որ ցանկացած լուծում կամ վատն է, կամ՝ լավը:

Վատը սխալ, իսկ լավը ճիշտ լուծումն է: Սակայն ամբողջ հարցն այն է, որ ստեղծագործական գաղափարները այս հարաբերությամբ անըմբռնելի են եւ գնահատելու մոտեցումն այս դեպքում անտեղի է: Բանն այն է, որ ստեղծագործական գաղափարը լավն է, քանի դեռ գործնականում հակառակը չի հաստատվել: Դրանից բացի, այսպիսի գաղափարները անհաջողություն կրելու մեծ վտանգ են պարունակում, դրանք հաճախ սխալներ են ունենում:

Կան գաղափարներ, որոնք պետք է կարգավորել, իսկ դա կատարվում է փորձերի եւ սխալների վրա: Այնպես որ, զարմանալի չէ, որ լավագույն լուծման գաղափարը մարդիկ զուգակցում են տհաճ իրերի հետ: Սակայն պետք է հասկանալ, որ ստեղծագործելը դինամիկ գործընթաց է, որի ընթացքում կարող է ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն առաջանալ, քանի որ լավագույն լուծումը կարող է միանգամից չգտնվել, այլ ժամանակի ընթացքում: