Գյումրիում հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը դեղահաբ խմելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած 23-ամյա կինը սոցիալական ծանր պայմանների հետեւանքով է այդ քայլին գնացել: NEWS.am-ի տեղեկություններով, կինն իր խնամքին ունի մանկահասակ երեխա, որին մենակ է խնամում, իսկ ամուսինը Ռուսաստանի Դաշնությունում է՝ արտագնա աշխատանքի:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը հայտնել էր, որ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերն իրենց մոտ է տեղափոխվել 23-ամյա Թ.Կ.-ն, որի մոտ ախտորոշվել է դեղորայքային գերդոզավորում:
Պարզվել է, որ կինը փորձել է ինքնասպանություն գործել 40 հատ «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ խմելով:



























