ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը, որը ընտանիքի հետ Նյու Յորքից Վաշինգթոն է տեղափոխվել, ցուցադրել է որդու՝ Թեոդորի լուսանկարները։ Լուսանկարը Instagram–ում հրապարակել է Թրամփը։
Դատելով ամեն բանից՝ նոր տուն տեղափոխվելը հաջող է ընթանում, գրում է The Telegraph–ը։ Մասնավորապես Թեոդորին տեղավորել են շատ զարդարված մանկասենյակում։
Թեոդորը ԱՄՆ նախագահի 8-րդ թոռն է։ Տղայի ծննդյան մասին հայտնել էին 2016-ի մարտին։




























