Գերմանիայի ոստիկանությունը հունվարի 25-ին խուզարկել է Բեռլին, Բրանդենբուրգ, Բադեն Վյուրթենբերգ, Ներքին Սաքսոնիա, Ռեյնհալդ Փֆալց եւ Սաքսոնիա Անհալթ դաշնային հողերի 12 բնակարաններում եւ այլ տարածքներում։ Դաշնային դատախազությունը հետաքննություն է վարում 7  «ռեյխսբուրգերների» նկատմամբ, որոնց կասկածում են հրեաների, փախստականների եւ ոստիկանների վրա հարձակումներ կատարելու մեջ, հայտնում է DW–ն։

Հարձակումների մասին կոնկրետ տվյալներ դատախազությունը չունի։

Դաշնային դատախազությունից հայտնել են, որ կասկածյալներն իրար հետ կապ են պահպանել սոցիալական ցանցերի միջոցով։ Հարձակումները պլանավորում էին 2016-ի մարտից։