Վաշինգթոնում բողոքի ակցիային մասնակցում է Greenpeace կազմակերպության ղեկավարներից մեկը՝ Քերեն Թոփակիանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ակտիվիստներից մեկը բարձրացել է շինարարական ամբարձիչի վրա ու այնտեղ պաստառ տեղադրել «Դիմադրեք» կարգախոսով, որպես բողոքի նշան Թրամփի քաղաքականության դեմ։ Ակտիվիստները իրենց շղթայել էին ամբարձիչին։
Թոփակիանը բողոքի ակցիան բացատրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններով ու խոստումներով՝ այդ թվում այն նավթատարերի շինարարության արգելքը չեղարկելը, որոնց դեմ բողոքում էին բնապահպանական ակիվիստները , նաեւ աբորտների հետ կապ ունեցող ՀԿ-ների ֆինանսավորման արգելքը։
Ամբարձիչը կանգնած է քաղաքի հյուսիս-արեւմտյան մասում, 15-րդ ու L փողոցների հատման մասում, որը Սպիտակ տնից մի քանի թաղամաս այն կողմ է գտնվում։ Ակցիան տրանսպորտային խցանումներ է առաջացրել, գրում է թերթը։ Ակցիայի անցկացման վայրում են գտնվում ոստիկաններ ու փրկարարներ։ Նրանք տեղի ունեցող իրադաձություններին չեն միջամտում։
Ոստիկանությունից հայտնել են, որ «հարգում են բողոք արտահայտելու յուրաքանչյուրի իրավունքը», սակայն ակտիվիստների գործողությունները համարում են «ծայրաստիճան վտանգավոր ու ապօրինի»։





























