Գիտնականները զգուշացնում են, որ շուտով կուրությունը մասայական բնույթ է կրելու, այնպես որ մարդիկ պետք է պատրաստվեն դրա «համաճարակին»։ Տեսողության խախտումը հիմնականում տեղի է ունենում համակարգչի մոնիթորի առջեւ երկար աշխատելուց, հաղորդում է Oane–ն։
Հետազոտական խմբի ղեկավար Սելիա Սանչես–Ռամոսը հայտնել է, որ կուրությունը, համակարգիչների տարածմանը զուգահետ, կվերածվի համաճարակի։ Գիտնականները նշում եմ, որ մարդկանց մեծամասնությունը արդեն մոտ ապագայում տեսողական խնդիրներ կունենա։ Իսկ ամենալուրջ վնասը, նրանց հաշվարկերով, հասցնում են LED մոնիթորներն ու էկրանները։





























