Ճապոնացի գիտնականները պնդում են՝ կատուները շներից անխելք չեն։ Նրանք կարող են հիշել իրենց հետ կատարվածը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դիմել դրվագային հիշողությանը, գրում է Gazeta–ն՝ վկայակոչելով Behavioural Processes պարբերականը։
Հետազոտություններին գիտնականները ներգրավել են 49 տնային կատու։ Նրանց պարզում էին, արդյոք կարո՞ղ են կատուները 15 րոպե անց հիշել, թե որ ափսեից են վերցնել սնունդը, իսկ որին չեն մոտեցել։ Պարզվել է, որ կատուները, իրոք, կարող են դիմել դրվագային հիշողությանը, պարզելու՝ ինչ եւ որտեղ կա։
Գիտնականները նաեւ համոզվել են, որ կատուները, ճիշտ մարդկանց նման, կարող են վերհիշել որոշ իրադարձություններ, որոնք հաճելի հուշեր են արթնացում։ Բացի այդ, նրանք շներից ոչ պակաս լավ արդյունքներ են ցույց տալիս մարդու շարժումներին, դեմքի արտահայտությանն ու զգացմունքներին արձագանքելու թեստերի ժամանակ։





























