ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարարությունը կսկսվի մոտ ժամանակներս։ ABC-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ Մեքսիկան հաստատ կվճարի պատի շինարարարության համար նախատեսված գումարի իր մասը։

Նրա խոսքով, պատի շինարարության ծրագրերը արդեն ընթացքի մեջ են։ Նա նշել է, որ շինարարությունը ֆինանսավորելու են ամերիկյան հարկատուները, բայց Մեքսիկան նույնպես կվճարի դրա համար։ «Վճարը կլինի ՝ գուցե ինչ-որ բարդ ձեւով»,- վստահեցրել է Թրամփը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի խոսքով Դոնալդ Թրամփը հունվարի 25-ին կստորագրի երկու հրամանագիր՝ մեկը սահմանների անվտանգության ու ԱՄՆ հարավային սահմանին պատի շինարարության հարցով, երկրորդն էլ միգրացիայի մասին օրենքների կատարումն ուժեղացնելու մասին։