Թագավորական փոստը ներկայացրել է անցած տարի կյանքից հեռացած բրիտանացի հայտնի ռոք երգիչ Դեյվիդ Բոուիի պատկերով նամականիշերը։ Մարտին թողարկվելիք շարքում պատկերված են «քամելեոն»–երգչի սկավառակները, հաղորդում է BBC –ն։

Թողարկվելու է 10 նոր նամականիշ։ Բացի տարբեր տարիներին Դեյվիդ Բոուիի թողարկած Hunky Dory, Aladdin Sane, Heroes, Let's Dance, Earthling եւ Blackstar սկավառակներից, նամականիշերի վրա պատկերվելու են նաեւ երգիչի համերգային կերպարները։

«Նամականիշերի այս հավաքածուն ներկայացնում է նրա ստեղծագործական ժառանգությունը եւ բեմական կերպարները», – ասված է տարածած հաղորդագրության մեջ։