Ճապոնիան եւ ԱՄՆ–ը սկսել են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման համաձայնեցման վերջին փուլի աշխատանքները։ Հանդիպումը կայանալու է փետրվարի 10-ին Վաշինգթոնում, հայտնում է Yomiuri–ն։
Հաղորդվում է, որ կողմերը պետք է քննարկեն Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության ճակատագիրը այդ առեւտրային միավորումից դուրս գալու Թրամփի որոշման ֆոնին։ Մոտ ժամանակներս Աբեն եւ Թրամփը հեռախոսազրույց կունենան, որպեսզի վերջնականապես հաստատեն հանդիպման մանրամասները։




























