ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ՄԱԿ-ում եւ միջազգային այլ պայմանագրերին ԱՄՆ-ի մասնակցության կրճատման հնարավորությունը: Այս մասին հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրին:
Մասնավորապես՝ քննարկվում է ցանկացած կազմակերպությանը ԱՄՆ-ի անդամավճարների կրճատման հնարավորությունը, որոնք թույլ են տալիս կազմակերպությանը Պաղեստինի լիարժեք անդամակցություն: Նախագծի համաձայն՝ նախատեսվում է ցանկացած կազմակերպության ֆինանսավորման դադարեցում, որը «գտնվում է ահաբեկչությունը հովանավորող որեւէ երկրի վերահսկողության կամ մասնակի ազդեցության տակ» կամ մեղադրվում է մարդու իրավունքների խախտումների համար: Առաջարկով նախատեսվում է նաեւ ԱՄՆ կողմից միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման 40 տոկոսով կրճատում: Նշվում է, որ այս քայլերը կարող են ազդել միջազգային խաղաղապահ գործողությունների, ՄԱԿ-ի ազգաբնակչության ասպարեզի հիմնադրամի, Միջազգային քրեական դատարանի վրա:
Թրամփի մեկ այլ հրամանը կառնչվի բազմակողմ պայմանգրերից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորությանը, որոնք ազգային անվտանգության, արտահանձնման եւ միջազգային առեւտրի հետ ուղղակիորեն կապված չեն: Դա կարող է վերաբերել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին կամ էկոլոգիային վերաբերող այլ պայմանագրերի:




























