Նիդերլանդներում աբորտների աջակցության միջազգային հիմնադրամ է ստեղծվում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած նման կազմակերպություններին ֆինանսավորելու արգելքին, փոխանցում է BBC-ն:
Նիդերլանդների արտաքին առեւտրի եւ համագործակցության նախարար Լիլիան Պլումենը հայտարարել է, որ այս հիմնադրամին կարող են ֆինանսավորել ինչպես մյուս երկրների կառավարությունները, այնպես էլ մասնավոր անձինք: Հիմնադրամի ստեղծման մասին հայտարարելիս նախարարը նշել է, որ Նիդերլանդներն ամեն ինչ կանի կանանց օգնելու «սեփական մարմինը ինքնուրույն վերահսկել»: Նրա կարծիքով՝ արգելող միջոցները չեն կարող աբորտների թիվը նվազեցնել, որ այդ վիրահատությունները ընդհատակյա կարվեն, ինչն իր հերթին կհանգեցնի կանանց շրջանում մահացության աճի:
Այս շաբաթ Դոնալդ Թրամփը վերականգնել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս աբորտների հետ կապված ծառայություններ մատուցող միջազգային կազմակերպությունների պետական ֆինանսավորման արգելքը, որը 2009-ի հունվարի 24-ին չեղարկել էր Բարաք Օբաման:





























