Խոշոր հրդեհների դեմ պայքարի համար զինված հսկայական օդանավը ԱՄՆ–ից ժամանել է Չիլի, որտեղ շարունակում են մոլեգնել այդ երկրի պատմության մեջ ամենաուժեղ բնական հրդեհները։

Boeing 747–ի վրա հավաքած օդանավը կարող է տեղափոխել 22 անգամ ավելի շատ ջուր, քան մյուս հրշեջ օդանավերը, հայտնում է BBC–ն։

Չիլիում մոտավոր տվյալներով այս պահին դեռ մնում է հրդեհի 85 խոշոր օջախ։