Վաշինգթոնում կալանավորվել են Greenpeace-ի 7 ակտիվիստներ, որոնք ի նշան բողոքի բարձրացել էին շինարարական ամբարձիչի վրա, «Դիմադրի՛ր» գրառմամբ պաստառ փակցրել եւ իրենց կռունկին ամրացրել: Ակցիան ուղղված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության որոշ դրույթների դեմ:

ABCNews-ը հայտնում է, որ ոստիկանությունը համարում է, որ ակցիայի մասնակիցները պոտենցիալ վտանգավոր իրավիճակ են ստեղծել: Նրանց նաեւ մեղադրում են ապօրինի ներխուժման եւ գույքի վնասման համար:

Greenpeace կազմակերպությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ակտիվիստները ամբարձիչը «պահել են» 14 ժամ:

Greenpeace activists are finally descending the crane after spending the entire day on top pic.twitter.com/zmIdFwGGhA

— Tom Roussey (@tomrousseyABC7) January 26, 2017