2016 թվականին Անգլիայի եւ Ուելսի բանտերում իրականացված ինքնասպանությունների թիվն աճել է, հայտնում է BBC-ն:
Արդարադատության նախարարության տվյալներով՝ անցյալ տարի ինքնասպան է եղել 119 բանտարկյալ, սա 1978 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Անցյալ տարվա տվյալներով աճել է նաեւ ազատազրկության վայրերում մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ մինչեւ 354, այս ցուցանիշը 2015-ի համեմատության մեկ երրորդով մեծացել է:
Արդարադատության նախարարության տվյալներով՝ անցյալ տարի գրանցվել են ավելի քան 37 հազար դեպքեր, երբ բանտարկյալներն ինքնավնասում են կատարել, եւ բանտից փախուստի 25 հազար փորձ:



























