Պենզայում ՋԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով փլվել են 600 քառ մետր մակերեսով մետաղական կոնստրուկցիաները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախնական տվյալներով, ՋԷԿ-ում տեղի է ունեցել գազաօդային խառնուրդի պայթյուն»,- ասել է գործակալության զրուցակիցը ԱԻՆ Պենզայի շրջանի գլխավոր վարչությունից։ Պատահարի վայր են ժամանել հրշեջ փրկարարական ստորաբաժանումներ, որոնք փլատակներն են մաքրում ու որոնում հնարավոր տուժածներին։

Միաժամանակ Աղետների բուժօգնության կենտրոնից հայտնել են, որ պայթյունի հետեւանքով մեկ մարդ է զոհվել։ «Վիրավորների մասին տվյալներ չկան»,- ասել է աղբյուրը։