Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգում շրջվել է 103 քոթոթ տեղափոխող ֆուրգոնը, հաղորդում է Lenta–ն՝ վկայակոչելով Star-Gazette պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել Ավոկա քաղաքի մերձակայքում, երբ կենդանաբանական խանութներ 103 շան քոթոթ տեղափոխող, բարձր արագությամբ ընթացող ֆուրգոնի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչի հետեւանքով այն դուրս է թռչել ճամփեզրից ու շուռ եկել։

Պարեկայինները եւ քարշակ ծառայության աշխատակիցները օգնել են փրկել կենդանիներին։ Թեթեւ վնասվածքներ ստացած 5 քոթոթ հանձնվել են Կենդանիների հետ դաժան վարվելակերպի կանխման միություն։