Քենթ կոմսության դատարանը դատապարտել է Մայքլ Բուուդիչին 5,5 տարվա ազատազրկման՝ 17-ամյա խեղդվող աղջկան օգնություն չցուցաբերելու հետեւանքով մահ պատճառելու համար, հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը։
21-ամյա Բոուդիչը սպանության մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն ընդունել է իր մեղքը հանցավոր անփութության հետեւանքով մահ պատճառելու համար։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ռամսթիգ քաղաքի նավահանստում անցած տարվա մայիսի 1-ին: Երեկույթից հետո զույգը ուղեւորվել էր նավահանգիստ զբոսնելու, որտեղ աղջիկը ընկել էր ջուրը։



























