Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին կրկին կասկածում են վկաների կաշառման համար մարմնավաճառների հետ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ աղմկահարույց գործի շրջանակներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցները։
Անցած տարվա հոկտեմբերին Միլանի դատախազությունը միջնորդել էր պատասխանատվության կանչել 23 մարդու, այդ թվում՝ «Ռուբի» մականունով մարոկացի Կարիմա էլ Մարուգին, լրագրող Կառլո Ռոսելին եւ Իտալիայի Սենատի անդամ Մարիառոզարիո Ռոսիին՝ այսպես կոչված «Ռուբի 3» գործի շրջանակներում։ Մեղադրյալների թվում են Ռուբիի հետ միասին Բեռլուսկոնիի ամառանոցում աղմկահարույց երեկույթների մասնակից այլ մարմնավաճառներ։
Ներկայում խոսքը արդեն «Ռուբի 4» գործի մասին կարող է լինել։



























