Ֆլորիդայում ոստիկանությունը կալանավորել է 13 ու 14 տարեկան երկու դպրոցականների, որոնց կասկածում են իրենց դպրոցում զանգվածային սպանություններ ծրագրելու մեջ։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դպրոցականները ծրագրում էին հունվարի 27-ին զանգվածային գնդակահարություն կազմակերպել «Կոլումբայն» դպրոցում տեղի ունեցածի նմանությամբ։ Ողբերգությունը հաջողվել է կանխել դպրոցում պտտվող լուրերի ու տեղեկությունների շնորհիվ։ Խուզարկության ընթացքում կասկածյալների մոտ զենք չեն գտել։ Երկուսն էլ խոստովանել են, որ խոսել են «Կոլումբայն» դպրոցի իրադարձությունների մասին ու քննակել այդ սցենարը իրենց դպրոցում կրկնելու հնարավորությունը։ Դպրոցականներին մեղադրանք է ներկայացվել սպանության նպատակով դավադրոթյան մեջ։

Հիշեցնենք, որ 1999-ի ապրիլին «Կոլումբայն» դպրոցի ավագ դասարանների երկու աշակերտ հարձակվել էին մյուս աշակերտների ո ւ ուսուցիչների վրա՝ հրազենով ու ինքնաշեն պայթուցիչ սարքերով։ Նրանք վիրավորել էին 37 մարդու, նրանցից 13-ին՝ մահացու։ Դրանից հետո ինքնասպան էին եղել։