Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է կրոնական ծայրահեղական, որը զինված դիմադրություն է ցուցաբերել, հայտնում է «Տրենդը», վկայակոչելով ՊԱԾ մամուլի ծառայությունը։

Ծառայությունում նշել են, որ ձերբակալման գործողության ընթացքում Օջագով Ջեյխուն Իսլամը զինված դիմադրություն է ցուցաբել ու ոչնչացվել։