Գերմանիայի բնակչության թիվը նոր ռեկորդային մակարդակի է հասել՝ 2016-ի վերջին երկրում 82,8 մլն մարդ է ապրել, հունվարի 27-ին Վիսբադենում հայտնել է Դաշնային վիճակագրական գերատեսչությունը: Գերմանիայի վերամիավորումից հետո բնակչության թվի աննախընթաց աճի պատճառը ներգաղթն է, առանց որի երկրի բնակչության թիվը կնվազեր, նշված է գերատեսչության հաշվետվության մեջ, փոխանցում է DW-ն:
Գերմանիայի բնակչության նախորդ ռեկորդային թիվը գրանցվել է 2002 թվականին եւ կազմել է 82,5 մլն մարդ: 2015-ի վերջին երկրում ապրել է 82,2 մլն մարդ: Նշվում է, որ 2015-ին Գերմանիայի սահմանը հատած միգրանտների թիվը էականորեն գերազանցել է մեկ տարի հետո երկրից մեկնածների թվին: Երկիր ժամանածների եւ երկրից մեկնողների տարբերությունը կազմել է 1,1 մլն մարդ: 2016-ին այն կրճատվել է մինչեւ 750 հազար մարդ:
Գերմանիայում 2016-ին մահացության աճը ծնելիության համեմատ տատանվում է 150 եւ 190 հազարի միջեւ, այսինքն՝ նախկինի պես երկրում ավելի շատ մարդ է մահանում, քան ծնվում է: Մեկ տարի առաջ այս տարբերությունը կազմում էր մոտ 188 հազար:



























