Հունվարի 28-ի վաղ առավոտյան Կարմիր Հրե աքաղաղի տարին կմտնի իր լիազորությունների մեջ։ Արդեն այսօր՝ Երեւանի ժամանակով ժամը 16։00-ին, Չինաստանում կսկսվի Նոր տարին։
Արեւելյան լուսնային օրացույցով Նոր տարին այսօր նշում են նաեւ կորեացիները, մոնղոլները, բույաթները, ճապոնացիները։ Կարմիր Հրե աքաղաղի տարին ուժի մեջ է մտնելու հունվարի 28–ին՝ ժամը 04։07–ին։ Այնպես որ տոներ սիրող հայ ժողովրդի համար եւս մեկ առիթ կա աշխատանքային շաբաթվա վերջին նշել Աքաղաղի տարվա նորամուտը։




























