Տանզանիայի Գեիտա շրջանում տեղի է ունեցել ոսկու հանքահորի փլուզում, տանզանացի 13 հանքագործներ եւ 1 չինացի արգելափակվել են այնտեղ: Տանզանիայում Չինաստանի դեսպանատունը սերտ կապ է պահպանում պատասխանատու անձանց հետ՝ փրկարարական գործողություններ իրականացնելու համար, փոխանցում է «Սինհուա»-ն:
Ընկերության ներկայացուցիչը, որին հանքահորը պատկանում է, հայտարարել է, որ հանքահորը բավական հեռավոր տեղանքում է, փրկարարական աշխատանքները դեռեւս շարունակվում են: Արգելափակված հանքագործները գտնվում են մոտ 38 մետր խորության վրա: Արդեն հաջողվել է հանքահոր թթվածին փոխանցել՝ ժամանակ շահելու համար:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայումս հանքագործները դեռեւս հանքահորում են:
Հանքահորը մշակվում է չին-տանզանիական ընկերության կողմից, իսկ շահագործում է չինական RZT ընկերությունը, որի ներկայացուցիչը հայտնել է, որ արդեն հաջողվել է 15 մետր փորել, սակայն հանքագործների հետ կապ չի հաստատվել:




























