Մոսկվայի Սավելեւի դատարանը կքննի Gelandewagen սկանդալին ավտոարշավների մասնակից Մառա Բաղդասարյանի կողմից վարչական պատժի կատարումից խուսափելու վերաբերյալ եւս 32 նյութ: Վարչական իրավախախտումները նախատեսված են ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 1-ին հոդվածի 20.25 կետով, փոխանցում է Gazeta-ն:

Տվյալ հոդվածով սահմանված է 15-օրյա կալանքի պատիժ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բաղդասարյանը վճարել է 183 հազար ռուբլու չափով բոլոր տուգանքները, որոնք հաշտարար դատարանը սահմանել էր վարչական իրավախախտումների համար: