Չիլիում անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի մասին։ Analitica կայքը նշում է, որ զոհերի թվում կան անտառային ընկերության 3 աշխատակից, 2 հրշեջ, 2 կարաբինավոր եւ 4 տեղաբնակ։

Չիլիում գրանցվել է հրդեհի 119 օջախ, իսկ այրված ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 360 հա։  Իշխանությունները հայտնում են, որ վերջին ժամերին երկրում 5 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են կրակի տարածման մեջ հնարավոր մեղավորության համար։ Մեղադրանքների մասին մանրամասներ չեն հաղորդվում։