Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողերի ոտիկանությունը որոնում է հանցագործների, որոնք հանդուգն կողոպուտ են իրագործել հողագործական տեխնիկայի կիրառմամբ: Չարագործները տրակտորով քանդել են տան պատը, ներս խուժել տուն եւ գողացել արժեքավոր իրերով անկիզելի պահարանը, փոխանցում է NEWSru.com-ը: 

Հանցագործությունը Բյունդե քաղաքում կատարվել է հինգշաբթի գիշերը՝ John Deere տրակտորով: Քանդելով պատը՝ անկոչ հյուրերը տրակտորով մտել են տուն, ապա այն լքել եւ անկիզելի պահարանով թաքնվել: Նշվում է, որ տան բնակիչները չեն տուժել, քանդված պատի ետեւում էին խոհանոցը եւ աշխատասենյակը:

Պատճառված վնասի չափը ճշտվում է: Ոստիկանությունից չեն հայտնել, թե հանցագործների ավարը ինչպիսին է եղել: Նախնական տեղեկություններով՝ անկիզելի պահարանում եղել են միայն արժեք չներկայացնող փաստաթղթեր: